Բաժիններ՝

Շոտլանդիան 1998 թվականից  ի վեր առաջին անգամ նվաճել է «Մունդիալ»-ի ուղեգիր

Շոտլանդիան 1998 թվականից  ի վեր առաջին անգամ նվաճել է «Մունդիալ»-ի ուղեգիրՇոտլանդիայի ֆուտբոլի ազգային թիմը 1998 թվականից ի վեր առաջին անգամ նվաճել է աշխարհի առաջնության ուղեգիր:

«Մունդիալ-2026»-ի ընտրական փուլի շրջանակներում Շոտլանդիայի ազգային թիմը Դանիայի հետ խաղում հաղթանակ է տոնել և, խմբում զբաղեցնելով առաջին տեղը,  կրկին կմասնակցի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:

Մինչ այս աշխարհի առաջնության ուղեգիր էին նվաճել նաև ԱՄՆ-ն, Կանադան, Մեքսիկան,  Ճապոնիան, Պարագվայը, Մարոկկոն, Թունիսը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան, Կատարը, Հարավային Կորեան, Նոր Զելանդիան, Ավստրալիան, Իրանը, Ուզբեկստանը, Արգենտինան, Բրազիլիան, Էկվադորը, Ուրուգվայը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Կոլումբիան, Եգիպտոսը, Ալժիրը, Գանան, Կաբո Վերդեն, Սենեգալը, Կոտ դ’Իվուարը, Անգլիան, Ֆրանսիան, Խորվաթիան, Գերմանիան, Շվեյցարիան,  Իսպանիան, Պորտուգալիան, Նիդեռլանդները, Ավստրիան, Նորվեգիան, Բելգիան, Անգլիան: Եվրոպական ընտրական գոտու մյուս 4 ուղեգրերը կխաղարկեն խմբերում երկրորդ տեղը զբաղեցրած թիմերը:

2026 թվականի աշխարհի առաջնությանը կմասնակցի 48 թիմ, որոնք կբաժանվեն 12 խմբի՝ յուրաքանչյուրում չորս հավաքական: Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ դուրս կգան առաջին երկու տեղը զբաղեցրած հավաքականները, ինչպես նաև երրորդ տեղում գտնվող ութ լավագույն թիմերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս