Ռուսաստանը շուտով կչեղարկի մուտքի թույլտվության ռեժիմը Չինաստանի քաղաքացիների համար. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար. հաղորդում է «Интерфакс»-ը։
«Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մենք շնորհակալ ենք բարի կամքի այս դրսևորման համար:
Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների համար, որոնք այցելում են Ռուսաստան»,- ասել է Պուտինը Չինաստանի Պետական խորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ հանդիպման ժամանակ։
Ռուսաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ սա շատ լուրջ հետևանքներ կունենա ինչպես տնտեսական, այնպես էլ մարդասիրական ոլորտներում:
Չինաստանի արտգործնախարարությունը նախկինում հայտարարել էր, որ Չինաստանը սեպտեմբերի 15-ից սկսած Ռուսաստանի քաղաքացիների համար կներդնի մեկ տարվա, 30-օրյա փորձնական անվիզա ռեժիմ: Այս քաղաքականությունը տարածվում է սովորական անձնագրեր ունեցողների վրա։

