2020-ի հոկտեմբերի 19-ին եղել է առաջարկ 5 շրջանը տեղում հանձնելու մասին, որին համաձայնել ենք, դրանից հետո առաջարկի մեջ ավելացրել են Շուշին․ Ալեն Սիմոնյան

2020 թվականի հոկտեմբերի 19-ին, իմ հիշելով, եղել է առաջարկ 5 շրջանը տեղում հանձնելու մասին, որին համաձայնել ենք, որպեսզի պատերազմը կանգնի։ Դրանից հետո առաջարկի մեջ ավելացել է, որ պետք է Շուշին էլ հանձնվի։ Եվ դա փաստացի նշանակում էր՝ վերջ․ ArmComedy-ին տված հարցազրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով 44-օրյա պատերազմի ընթացքում հնչած առաջարկների մասին։

«Ի պատասխան՝ Փաշինյանը բացատրել է առաջարկող կողմին, որ «դուք հասկանո՞ւմ եք, որ դա բարձունք է, դա նշանակում է ամբողջը տալ»։ Խոսակցությունն ավարտվել է։  Նման առաջարկներ բազմաթիվ են եղել։ Եղել է դեպք, երբ համաձայնվել ենք, մի ժամ հետո իրենք նորից սկսել են։ Նմանատիպ դեպքերը եղել են շատ ու շատ։ Ու վերջում էդ նույն կողմը նոյեմբերի 9-ին կանգնեցրեց պատերազմը, և տեսանք, թե ինչ եղավ»,- ասել է Ալեն Սիմոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս