Սաակաշվիլին անսպասելի խնդրանքով դիմել է Զելենսկուն

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Facebook-ի իր գրառման մեջ խնդրել է Վլադիմիր Զելենսկիին իրեն ներառել քաղաքացիական ռազմագերիների ցուցակում։

«Խնդրում եմ ինձ՝ որպես Օդեսայի մարզային պետական ​​վարչակազմի նախկին ղեկավարի և որպես Ազգային բարեփոխումների խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ, ներառել քաղաքացիական ռազմագերիների ցուցակում՝ համապատասխան իրավական հետևանքներով», – գրել է նա։

Վրաստանի նախկին նախագահը ստացել էր Ուկրաինայի քաղաքացիություն և զբաղեցնում էր Օդեսայի վարչակազմի ղեկավարի պաշտոնը, սակայն ավելի ուշ նրան զրկեցին անձնագրից։ 2019 թվականին, Զելենսկու իշխանության գալու հետ մեկտեղ, որոշումը չեղյալ հայտարարվեց։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930