Ռուսաստանի և Թուրքիայի փոխարտգործնախարարները խորհրդակցություններ են անցկացրել տնտեսական և էներգետիկ հարցերի շուրջ
Թուրքիայի փոխարտգործնախարար Բերիս Էքինջին Անկարայում խորհրդակցություններ է անցկացրել Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինի հետ, հաղորդում է Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, երկու երկրի դիվանագետները քննարկել են Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ), Մեծ քսանյակի և Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ կապված հարցեր, ինչպես նաև էներգետիկայի և հումքի շուկաներում տիրող իրավիճակը։

