2024թ. արդյունքներով ԵԱՏՄ-Չինաստան առևտուրը հասել է ռեկորդային մակարդակի. ԵՏՀ նախագահ
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Չինաստանի առևտուրը 2024 թվականի արդյունքներով հասել է ռեկորդային մակարդակի՝ 291 միլիարդ դոլարի կամ երրորդ երկրների հետ միության ընդհանուր ապրանքաշրջանառության 35%-ին։ Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի
(ԵՏՀ, ԵԱՏՄ գործադիր մարմին) նախագահ Բակիտժան Սագինտաևը ԵՏՀ կենտրոնակայանում Չինաստանի առևտրի փոխնախարար Յան Դունի հետ հանդիպման ժամանակ։
Հանդիպումը կայացել է ԵԱՏՄ-Չինաստան համատեղ հանձնաժողովի նիստից հետո։ Նիստի ժամանակ քննարկվել են կողմերի առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում փոխգործակցության արդյունքներն ու հեռանկարները:
Կողմերը եկել են այն եզրակացության, որ անհրաժեշտ է թարմացնել գործողությունների ճանապարհային քարտեզը։ Այդ ուղղությամբ աշխատանքները նախատեսում են սկսել մոտ ապագայում։
Նշենք, որ Չինաստանի հետ Հայաստանի առևտուրը 2024 թվականին կազմել է 2 մլրդ 825 մլն դոլար։ 2023 թվականի համեմատ ծավալն աճել է 34,4%-ով, իսկ Հայաստանի արտաքին առևտրի ընդհանուր ծավալում Չինաստանի տեսակարար կշիռը կազմել է 9,4%։

