Ստամբուլում խաղալիք ատրճանակով զինված անձը մտել է հեռուստաալիքի շենք
Հոկտեմբերի 10-ին Ստամբուլի Սարըյեր շրջանի Այազաղա թաղամասում գտնվող «beIN Sports»-ի հեռուստաալիքի շենք զինված անձ է մուտք գործել: Երբ աշխատակիցները նկատել են վերջինիս, ահազանգել են ոստիկանություն, ինչից հետո էլ իրականացվել է տարհանում և հատուկ ջոկատայինների ուղեկցությամբ սկսվել են բանակցություններ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Պարզվել է, որ շենք մուտք գործած անձը 42-ամյա տղամարդ է, ում ձեռքի զենքը եղել է խաղալիք։ Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ նա եղել է շենքի անվտանգության կին աշխատակցուհուհիներից մեկի ամուսինը և վերջինիս արարքը կապված է հենց կնոջ հետ:
Մասնավորապես, տղամարդը զենքը պահել է իր գլխին և պահանջել, որպեսզի իր մոտ բերեն սպորտային մեկնաբան Գյունթեք Օնային՝ պնդելով, որ Օնայը վիրավորել է իր կնոջը: Տղամարդն ավելի ուշ ձերբակալվել է:

