Բաժիններ՝

Ոսկետափում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Opel Astra»-ն․ կա տուժած

Երեկ՝ նոյեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19։50-ի սահմաններում Ոսկետափ գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 22-ամյա Անդրանիկ Ա․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 61-ամյա Հակոբ Թ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, այնուհետև վերջինը բախվել է կանգառասրահին։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս