Մարդիկ իսկապես տուժում են. Օդանավակայաններից մինչև մթերային խանութներ ԱՄՆ-ում փակվում են

Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենաերկար դաշնային կառավարության շաթդաունի հետևանքները տարածվում են ամբողջ երկրով՝ միլիոնավոր ամերիկացիների թողնելով անորոշության մեջ։ CNN-ի փոխանցմամբ` միլիոնավար մարդիկ բողոքում են տնտեսական անկման սոցիալական, տնտեսական ու այլ հետևանքներից։

Հիասթափված ճանապարհորդները շտապում են, քանի որ ուրբաթ օրը չեղարկվել էր հազարից ավելի չվերթ, իսկ հազարավորները՝ հետաձգվել։ Շատերը կարող են կանգնել սովի վտանգի առաջ, քանի որ հնարավոր է, շուտով չստանան սոցիալական նպաստները։ Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը շարունակում էր պայքարել դաշնային դատարանում՝ նոյեմբերին լիարժեք նպաստների վճարումը կանխելու համար։ Շաբաթներ շարունակ չվճարված դաշնային աշխատողները հայտարարել են, որ իրենց գումարները պետք է վճարվեն։

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը ուժի մեջ մտավ Դաշնային ավիացիոն վարչության կողմից որոշումը, ըստ որի ներքին չվերթների 4%-ով կրճատվեցին։ Դա հանգեցրեց 40 խոշոր օդանավակայաններում հազարից ավելի չվերթների չեղարկման, իսկ շաբաթավերջին նախատեսվում են նոր կրճատումներ՝ օդային երթևեկության կարգավարների աշխատակազմի հետ կապված խնդիրների պատճառով։

Բացի չեղարկումներից, խոշոր օդանավակայաններում, այդ թվում՝ Վաշինգտոնի, Ատլանտայի, Սան Ֆրանցիսկոյի և Նյուարկի օդանավակայաններում, մեծ ուշացումներ են եղել՝ անձնակազմի պակասի պատճառով։ Երկրի տարբեր մասերից ժամանած ճանապարհորդները CNN-ին ասել են, որ վախենում են, որ իրենց ծրագրերը կարող են խափանվել։

Տեսանյութեր

Լրահոս