Պերուն խզում է դիվանագիտական հարաբերությունները Մեքսիկայի հետ
Պերուն որոշել է խզել դիվանագիտական հարաբերությունները Մեքսիկայի հետ։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Պերուի արտաքին գործերի նախարար Հյուգո դե Զելան։
Նախարարը նշել է, որ Պերուի պաշտոնյաներն ավելի վաղ տեղեկացել են, որ երկրի նախկին վարչապետ Բեթսի Չավեսը, որը ծառայել է նախագահ Պեդրո Կաստիլյոյի նախագահության շրջանում, փախել է Մեքսիկայի դեսպանատուն՝ ապաստան խնդրելու նպատակով։
«Այս անբարյացակամ արարքին ի պատասխան և հաշվի առնելով կրկնվող դեպքերը, երբ այդ երկրի ներկա և նախկին նախագահները միջամտել են Պերուի ներքին գործերին, Պերուի կառավարությունն այսօր որոշել է խզել դիվանագիտական հարաբերությունները Մեքսիկայի հետ», – ասել է դե Զելան։
Մեքսիկայի արտաքին գործերի նախարարությունը առայժմ չի արձագանքել մեկնաբանություն տալու՝ Reuters-ի հարցմանը։
Չավեսին քրեական մեղադրանք էր առաջադրվել 2022 թվականի վերջին Կաստիլյոյի կողմից Կոնգրեսը լուծարելու փորձի մեջ իր ենթադրյալ դերակատարման համար։ Կաստիլյոն հեռացվել է պաշտոնից և մնում է կալանքի տակ։Չավեսը բանտարկված էր 2023 թվականի հունիսից, սակայն սեպտեմբերին դատավորի կողմից ազատ էր արձակվել, մինչ նրա դատավարությունը շարունակվում էր։
Չավեսի փաստաբան Ռաուլ Նոբլեսիլան տեղական RPP ռադիոկայանին ասել է, որ մի քանի օր է, ինչ իր հաճախորդից լուր չի ստացել, և տեղյակ չէ նրա՝ ապաստան խնդրելու մասին։

