Էրդողանին պաշտոնապես հրավիրել եմ Երևան, հույս ունեմ՝ հրավերը կընդունվի․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ակնկալում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությունը 2026թ.մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովին: Երևանում մեկնարկած «Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» երկօրյա համաժողովի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև վերջին շրջանում հաստատվել է մշտական ինստիտուցիոնալ հաղորդակցություն:
«Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները ճիշտ ուղու վրա են։
Վերջին տարիներին նախագահ Էրդողանի հետ շատ հաճախ ենք հանդիպում։ Ես երկու անգամ այցելել եմ Թուրքիա, ընդ որում` առաջին անգամ աշխատանքային այցով երկկողմ ձևաչափով եմ եղել, և այդ այցը ես շատ հաջող եմ համարում, որի ընթացքում նախագահ Էրդողանին հրավիրել եմ Երևան` մասնակցելու 2026 թ. մայիսին կայանալիք գագաթնաժողովին։
Ճիշտ չի լինի, եթե մեկնաբանեմ Թուրքիայի նախագահի այցելելու հնարավորությունը, պարզապես կարող եմ ասել, որ պաշտոնապես հրավիրել եմ և հույս ունեմ, որ նա այդ հրավերը կընդունվի»,- ընդգծեց Փաշինյանը:

