Բաժիններ՝

Շանթ Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ևս դուրս եկան շախմատի աշխարհի գավաթի երկրորդ փուլ

Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը դուրս եկան 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երկրորդ փուլ:

Երկրորդ փուլում Շանթ Սարգսյանը կմրցի Պերուն ներկայացնող գրոսմայստեր Ջորջ Կորիի հետ: Ռոբերտ Հովհաննիսյանը կմրցի Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռաունակ Սադհվանիի հետ: 

Ավելի վաղ աշխարհի գավաթի երկրորդ փուլ էին դուրս եկել նաև Հայաստանի ներկայացուցիչներ Հայկ Մարտիրոսյանը և Գաբրիել Սարգսյանը։ Հայկ Մարտիրոսյանը  կմրցի ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստեր Վլադիսլավ Արտեմևի հետ, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ Իսրայելի ներկայացուցիչ,  գրոսմայստեր Մաքսիմ Ռոդշտեյնի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս