Բաժիններ՝

Հռոմում միջնադարյան աշտարակի փլատակներում մնացած աշխատողը մահացել է

Հռոմի կենտրոնում՝ Կոլիզեումից ոչ հեռու մասնակի փլուզված Կոնտի աշտարակի տակ մնացած աշխատողը մահացել է։

Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով բժշկական աղբյուրները։Տղամարդուն աշտարակի փլատակներից հանել են տեղական ժամանակով մոտ 23։00-ին՝ գրեթե 12 ժամ անց։ Շտապօգնության մեքենայում գրանցվել է սրտի կանգ, բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։ Ռումինիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Օկտայ Ստրոիչին Ռումինիայի քաղաքացի էր, ինչպես նաև տուժած ևս երեք աշխատողներից մեկը։ Վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Ստրոիչին գիտակից վիճակում է եղել փրկարարական գործողության ընթացքում, որը բավական բարդ է եղել աշտարակի հետագա փլուզման վտանգի պատճառով։

Աշտարակի մասնակի փլուզումը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին։ Փլուզման պահին կատարվում էին ճարտարապետական հուշարձանի վերականգնման աշխատանքներ: Առաջին փլուզումից հետո տուժել էր 4 աշխատող, իսկ երկրորդ փլուզումը տեղի է ունեցել, երբ աշտարակի մոտ էին գտնվում հրշեջները, որոնք փորձում էին փլատակներից հանել Ստրոիչիին: Հրշեջները չեն տուժել: 

13-րդ դարում կառուցված Կոնտի աշտարակի Հռոմեական ֆորումի մի մասն է և գտնվում է քաղաքի կենտրոնում։ Այն կառուցվել է Հռոմի Իննոկենտիոս 3-րդ Պապի կողմից՝ որպես կացարան նրա եղբոր համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս