Երևանում 2 ամսական երեխա է մահացել
                                    Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:50-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Շենգավիթ վարչական շրջանի հասցեներից մեկը, որտեղից «սրտի կանգ, կենսաբանական մահ» ախտորոշմամբ հայտնաբերել են երեխայի մարմին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 2 ամսական Ռոբերտ Ա.-ն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    