Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը քաղաքապետարանի նոյեմբերի 3-ի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտնեց քաղաքապետարանում երկու նոր նշանակումների մասին:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմինե Ստեփանյանը, իսկ Սարգիս Խաչատրյանը նշանակվել է «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

