Թուրքական ընկերությունները 36.6 մլրդ դոլարի ներդրում են արել Իրաքում
Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթն անդարդարձել է Թուրքիա-Իրաք երկկողմ առևտրային հարաբերություններին: Նրա խոսքով՝ վերջին տարիներին առևտրային հարաբերություններում «ուշագրավ» առաջընթաց է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«2024-ի դրությամբ մեր արտաքին առևտրի ծավալները հասել էին 17.5 մլրդ դոլարի. Թուրքիան դարձել էր Իրաքի ամենակարևոր մատակարարը և ամենաշատ ծրագրեր ստանձնած 3-րդ պետությունը»,-հավելել է Բոլաթը:
Թուրքիայի առևտրի նախարարը նաև տեղեկացրել է, որ թուրքական ընկերությունները մինչ օրս 1145 ծրագիր են ստանձնել Իրաքում, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 36.6 մլրդ դոլար:
«Մեր հարգարժան նախագահի գլխավորությամբ Թուրքիա-Իրաք առևտրում նոր փուլ է մեկնարկում»,-ամփոփել է Բոլաթը:

