
Տավուշի մարզում բախվել են «Kia»-ն ու «Opel»-ը. 4 տուժածների մեջ կան անչափահասներ, որոնցից մեկը եղել է ավտոմեքենաներից մեկի վարորդը

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Թեղուտ-Հաղարծին հատվածում բախվել են «Opel» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն:
Բժիշկները վիրավորներին, որոնց մեջ կա անչափահաս, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդներից մեկը եղել է անչափահաս՝ 15-ամյա տղա: