ԱՄՆ Սենատը 11-րդ անգամ մերժել է կառավարության ֆինանսավորման մասին օրինագիծը

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը վերջին շաբաթների ընթացքում արդեն 11-րդ անգամ մերժել է հանրապետականների կողմից առաջարկված օրինագիծն՝ ուղղված դաշնային կառավարության աշխատանքի ֆինանսավորմանը, որն այժմ մասամբ դադարեցված է։ Այս մասին հաղորդում է The Hill-ը։

Քվեարկության ընթացքում հանրապետականների կողմից մշակված և ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի կողմից հաստատված փաստաթղթին հավանություն է տվել Կոնգրեսի վերին պալատի 50 անդամ, դեմ է արտահատվել 43-ը։ Օրինագծի հաստատման համար պահանջվում է սենատորների 60 ձայն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն հոկտեմբերի 20-ին ավելի վաղ վստահություն էր հայտնել, որ Կոնգրեսի դեմոկրատները շուտով հավանություն կտան փաստաթղթին։ Կառավարության ֆինանսավորումը շարունակելու մասին՝ դեմոկրատների կողմից ներկայացված օրինագիծը Սենատը նախկինում նույնպես մերժել է առնվազն յոթ անգամ։

Հոկտեմբերի 7-ին Թրամփը հայտարարել էր, որ վարչակազմը կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման՝ շաթդաունի պատճառով կարող է կատարել ԱՄՆ գերատեսչությունների աշխատակիցների զգալի կրճատումներ և արձակումներ և դադարեցնել պետական ծրագրերի մի մասը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031