Բագրատաշենում, Գոգավանում և Բավրայում երթևեկությունը վերականգնվել է

Հայաստան-Վրաստան սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցակետերում երթևեկությունը վերականգնվել է. «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Բագրատաշենում, Գոգավանում և Բավրայում երթևեկությունը վերականգնվել է»,- ասել է Սարգսյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բեռնատարների մի խումբ վարորդներ իրենց մեքենաներով փակել էին միջպետական ճանապարհը Բավրայի, Բագրատաշենի և Գոգավանի անցակետերի մոտ։

Արդեն մի քանի օր է՝ բեռնատարների վարորդները բողոքում են ՌԴ-ում ընդունված նոր կարգավորման դեմ, ըստ որի ՌԴ առանց վիզայի մուտք ունեցող երկրների քաղաքացիները մեկ տարվա ընթացքում  ՌԴ-ում մնալու իրավունք ունեն 90 օր՝ նախկին 180 օրվա փոխարեն։ Վարորդները Հայաստանի իշխանություններից պահանջում են բանակցել ռուսական կողմի հետ և հասնել այդ կարգավորման չեղարկմանը։

Վարորդները նշում են, որ դրանից ամենաշատը տուժելու են բեռնափոխադրում և ուղևորափոխադրում իրականացնողները, քանի որ տարվա մեջ միայն 90 օր նրանք կարող են մնալ Վերին Լարսի անցակետում՝ այդտեղ առկա հերթերի և այլ խնդիրների պատճառով։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ավելի վաղ Կառավարության շենքի դիմաց ցույց անող վարորդներին ասել էր, որ Կառավարությունն այդ հարցով ակտիվորեն զբաղվում է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031