Աջարիայում Թուրքիայի 5 քաղաքացի է ձերբակալվել

Վրաստանի ներքին գործերի նախարարության Աջարիայի ոստիկանության վարչության աշխատակիցների կողմից իրականացված հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալվել է Թուրքիայի հինգ քաղաքացի. հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ հղում անելով Վրաստանի համապատասխան գերատեսչությանը։

Նշվում է, որ ձերբակալվածները մեղադրվում են տարբեր աստիճանի ծանրության հանցանքների մեջ՝ մասնավորապես, դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք հասցնելու և խուլիգանության մեջ։ Հաղորդվում է, որ համապատասխան դատավարական և քննչական գործողությունները շարունակվում են։

Տեսանյութեր

Լրահոս