Գյուղի բոլոր կարմիր տանիքները Սամվել Կարապետյանի շնորհիվ են փոխվել, նորոգվել. Սոթքի բնակիչ

Մինչ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը վստահ հայտարարում է, որ գործարար, այժմ ԱԱԾ մեկուսարանում բանտարկված Սամվել Կարապետյանը որևէ բարեգործություն Գեղարքունիքի մարզում չի արել, եթե արել է, ապա ինքը պատրաստ է հրապարակավ ներողություն խնդրել, մարզի բնակիչները մեկը մյուսի հետևից ներկայացնում են գործարարի բարեգործությունները։

Սոթք համայնքի բնակչուհի, մանկավարժ Ադելինա Մնացականյանի խոսքով՝ բարեգործ Սամվել Կարապետյանը փոխել, վերանորոգել է համայնքի տների տանիքները:

«Որտեղ ապրող կա ու տների տանիքները վնասվել էին, իհարկե, Սամվել Կարապետյանի՝ «Տաշիր» Սամոյի շնորհիվ վերանորոգվել է։ Մեր գյուղի բոլոր կարմիր տանիքները, որ տեսնում եք, այ դրանք նրա շնորհիվ են փոխվել։

Կարդացեք նաև

Ես չգիտեմ, ով ինչ է մտածում, քաղաքականությունից գուցե չեն ուզում խոսել, ես ուսուցչուհի եմ, գուցե վաղն էլ ինձ ասեն՝ արի, այս ի՞նչ ես խոսել, բայց պարտավոր եմ ասել։

Այդ մարդն իր միջոցներով տանիքները նորոգել է, մերը նույնիսկ փայտեր են ավելացրել, մի քիչ բարձրացրել են»,- նշեց Ադելինա Մնացականյանը։

Ուսուցչուհին շեշտեց՝ պետությունը գյուղում ընդամենը 4 տուն է կառուցել, սակայն այդ տներում դեռ ապրող մարդիկ չկան, քանի որ կահույք չեն կարողանում գնել։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս