Մահացել է ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրը

Պեկինում շաբաթ օրը մահացել է հայտնի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր, Չինաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յան Չժեննինգը։ Նա եղել է 103 տարեկան և մահացել է հիվանդության պատճառով, հաղորդում է «Սինհուա»-ն՝ հղում անելով Ցինհուա համալսարանին։

Յան Չժեննինը ծնվել է 1922 թվականին Արևելյան Չինաստանի Անհոյ նահանգի Հեֆեյ քաղաքում։ 1940-ականներին նա մեկնել է ԱՄՆ՝ կրթությունը և ակադեմիական հետազոտությունները շարունակելու համար, որտեղ հետագայում մնացել է և զբաղվել դասախոսական գործունեությամբ։ 1957 թվականին նա արժանացել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի։

Յան-Միլսի տրամաչափային տեսությունը, որը մշակվել է Յան Չժեննինի և Ռոբերտ Միլսի կողմից, 20-րդ դարի ֆիզիկայի կարևորագույն ձեռքբերումներից մեկն է։

Չինաստան վերադառնալուց հետո ավելի քան 20 տարի Յան Չժեննինը դասավանդել է Ցինհուա համալսարանում, կարևոր ներդրում ունենալով տաղանդավոր մասնագետների պատրաստման և հավաքագրման, ինչպես նաև միջազգային ակադեմիական փոխանակումների խթանման գործում։

Տեսանյութեր

Լրահոս