
Ucom և Nokia. Ինքնավար ցանցերը և արհեստական բանականության կիրառությունը 6G-ի համար

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Nokia-ի բջջային ցանցերի Եվրոպայի շուկայի ղեկավար, ավագ փոխնախագահ դոկտոր Ռոլֆ Վերները հոկտեմբերի 14-ին, Silicon Mountains 2025՝ «Արհեստական բանականության անատոմիան» տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր՝ «Ինքնավար ցանցերը և արհեստական բանականության կիրառությունը 6G-ի համար» թեմայով։
Ucom-ը և Nokia-ն հանձն են առել կիսելու իրենց ռազմավարական տեսլականը 6G տեխնոլոգիայի ապագա զարգացման ուղղությամբ՝ խորացնելով համագործակցությունը հեռահաղորդակցության ոլորտում և դառնալով նոր տեխնոլոգիական աշխարհի նորարարության առաջատար մասնակից։
Հուշագրի համաձայն, ընկերությունները կհամագործակցեն հաջորդ սերնդի ինքնավար ցանցերի ճարտարապետության, ցանցերում արհեստական բանականության կիրառությունների և համատեղ դաշտային փորձարկումների իրականացման ուղղությամբ՝ մշակված հայեցակարգերը ստուգելու համար:
Նրանք նաև կանցկացնեն առաջատար լաբորատոր և/կամ դաշտային փորձարկումներ 6G ցանցերի համար և ձեռք բերված փորձը կներդնեն 6G ստանդարտների մշակման մեջ՝ 3GPP ստանդարտների շրջանակներում։
«Ucom-ում մենք համոզված ենք, որ ապագան կառուցվում է հենց այսօր․ ինքնավար ցանցերը և արհեստական բանականության կիրառումը 6G-ի համար դառնալու են կապի նոր իրականության հիմքը։
Nokia-ի հետ այս համագործակցությունը մեզ հնարավորություն կտա համատեղ մշակել նորարարական լուծումներ և արագացնել թվային փոխակերպումները Հայաստանում։ Մենք բարձր են գնահատում այն, որ մեր երկարաժամկետ և արդյունավետ համագործակցությունը Nokia-ի հետ նոր փուլ է մտնում՝ նոր հնարավորություններ ստեղծելով աճի համար։ Այս բոլոր նորարարությունների նպատակը մեր հաճախորդների համար արհեստական բանականության տրամարդած ամենավերջին լուծումները ներդնել է և նրանց կյանքը հեշտացնելը», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Մենք 6G-ի զարգացման համար աշխատում ենք արդեն մի քանի տարի՝ ղեկավարելով հետազոտական նախագծեր Եվրոպայում և աշխարհում։ ԱԲ-ն 6G-ի բնական մասն է կազմում, որովետև ԱԲ-ն կարող է ցանցերի ռադիո հասանելիությունը դարձնել ավելի ինքնավար և խելացի՝ մեծացնելով կատարողականությունը, արդյունավետությունը, անվտանգությունը, կայունությունը և ստեղծելով նոր հնարավորություններ։
Մեզ համար շատ կարևոր է նորարարություններն իրագործել Ucom-ի պես կարևոր հաճախորդների հետ, փորձարկել այն, ինչ մշակել ենք մեր լաբորատորիաներում և միասին ստեղծել նոր բիզնես հնարավորություններ՝ հարմարեցված համապատասխան շուկաների կարիքներին», – ասել է Nokia-ի ավագ փոխնախագահ և Եվրոպայի բջջային ցանցերի ուղղության ղեկավար Ռոլֆ Վերները։
Նշենք, որ Հայաստանում 5G անցման պատրաստ ցանցի արդիականացման նպատակով 2024 թվականին պաշտոնական համաձայնագիր կնքվեց Ucom–ի և Nokia-ի միջև։ Այս ընթացքում Nokia-ն թարմացրել է Ucom-ի ֆիքսված և բջջային ցանցերի հիմնական ենթակառուցվածքները՝ ներդնելով նոր բարձր թողունակությամբ IP տրանսպորտային ցանց, ինչը բարելավել է բջջային և ֆիքսված օգտատերերի փորձառությունը՝ ապահովելով տվյալների ավելի արագ և հզոր փոխանցում: Արդյունքում Ucom-ն ունի ամենալայն 5G ցանցը, և Հայաստանի բնակչության ավելի 91․2 տոկոսը հնարավորություն ունի օգտվելու արագ և հուսալի շարժական ինտերնետից։
Silicon Mountains 2025 գագաթնաժողովի շրջանակում մեկ տասնյակից ավելի միջազգային հեղինակավոր փորձագետներ բացահայտեցին, թե ինչպես են ալգորիթմներն ու նեյրոնային ցանցերը ձևավորում նորարարություններ, ինչու է մարդկային գործոնը մնում առանցքային՝ նույնիսկ ամենաավտոմատացված միջավայրում, ինչ դեր ունեն տվյալները բիզնեսի արդյունավետության բարձրացման գործում և արհեստական բանականության կառուցվածքին ու գործառույթներին վերաբերող այլ հարցեր։ Այն արդեն 6-րդ տարին է կազմակերպվում է ՏՀՏ գործատուների միության կողմից, միջոցառմանը աջակցում է ՀՀ ԲՏԱ նախարարությունը, իսկ Ucom-ն վերջին 3 տարին հանդես է գալիս որպես գագաթնաժողովի պլատինե գործընկեր։
«Յուքոմ» ՓԲԸ