Բաքուն դնում է նախապայման, սակայն ՀՀ նոր սահմանադրության հարցը ներքաղաքական օրակարգի հարց է․Միրզոյան

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այս մասին ասաց ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենի հետ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանը շարունակում է խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայման համարել ՀՀ Սահմանադրության փոփոխությունը։

«Սա ադրբեջանական կողմի եզակի նախապայմանն է։ ՀՀ-ն երբևէ ու որևէ երրորդ կողմի առջև չի ստանձնել ու չի ստանձնելու պարտավորություն փոխել ՀՀ Սահմանադրությունը։ Սա մեր ներհանրային օրակարգի մաս է։ Այո՛, Ադրբեջանը շարունակում է կապել համաձայնագրի ստորագրման հետ ու պայման դիտարկել։ Մենք այդ կապվածությունը չենք ընդունում»,- նշեց Միրզոյանը։

Նա շեշտեց, որ թե՛ նախկինում, թե՛ հիմա ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը` որպես փոխհամաձայնեցված օրակարգի հարց, գոյություն չունի։

Միրզոյանը հայտարարեց նաև, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը կամ նոր Սահմանադրություն ունենալը բացառապես հայ ժողովրդի որոշելիքն է։

Տեսանյութեր

Լրահոս