
Մակրոնը գտել է Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամի պատասխանատուներին

Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամի համար ամբողջ պատասխանատվությունը կրում է ընդդիմությունը: Այս մասին հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է ТАСС-ը:
«Քաղաքական ուժերը, որոնք Բայրուի նկատմամբ անվստահության քվե հայտնեցին և դերակատարում ունեցան Լեկորնյուի անկայունացման գործում, կրում են այս քաոսի համար լիակատար պատասխանատվություն»,- ասել է նա։
Ֆրանսիայի առաջնորդի խոսքով՝ նա, իր հերթին, ապահովում է շարունակականությունն ու կայունությունը և կշարունակի իր գործունեությունը: