
Մոսկվայում կանխվել է ՌԴ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյայի դեմ պլանավորված ահաբեկչական հարձակում

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտնել է, որ ԱԴԾ աշխատակիցները կանխել են Մոսկվայում ՌԴ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյայի դեմ ահաբեկչական հարձակման փորձը․ գրում է РИА Новости-ն։
Գործողության ընթացքում ձերբակալվել է Ռուսաստանի 3 և Կենտրոնական Ասիայի երկրի 1 քաղաքացի։
Նշվել է, որ «հանցագործությունը կազմակերպվել է ուկրաինական հետախուզական ծառայությունների կողմից՝ միջազգային ահաբեկչական կազմակերպության՝ «Իսլամական պետության» հետ համատեղ»։
Ըստ ԱԴԾ-ի հասարակայնության հետ կապերի կենտրոնի հրապարակած տեսանյութի՝ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպային սպանելու համար նախատեսված ռումբը պետք է ամրացվեր նրա շենքի մուտքի մոտ գտնվող հեծանիվին։