
Բրիտանիան մոտ 27 միլիոն դոլարի օգնություն կտրամադրի Գազային

Մեծ Բրիտանիան 20 միլիոն ֆունտ ստեռլինգի (27 միլիոն դոլար) օգնության փաթեթ կտրամադրի Գազայում ջրամատակարարման, սանիտարական և հիգիենիկ ծառայություններ մատուցելու համար։ Ինչպես հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, ով ժամանել է Եգիպտոս՝ մասնակցելու Գազայի հակամարտության ավարտի և խաղաղության հաստատման նպատակով հրավիրված գագաթնաժողովին։
Բրիտանական ֆինանսավորումը կտրամադրվի UNICEF-ի, Համաշխարհային պարենային ծրագրի և Նորվեգիայի փախստականների խորհրդի միջոցով և նախատեսված է սովի, թերսնման և հիվանդությունների պատճառով տուժածների համար։