Բաժիններ՝

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Ռուսաստանը և Ուկրաինան հաղորդել են միմյանց նոր հարվածներ հասցնելու մասին։ Երկու կողմերն էլ հայտնել են զոհերի և վիրավորների մասին։ 

BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ ըստ Խերսոնի իշխանությունների՝ ռուսական հարվածների հետևանքով 2 մարդ զոհվել է, ևս 1-ը՝ վիրավորվել։  Գիշերը ռուսական ուժերը թիրախավորել են նաև Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքը։

Ըստ Չեռնիգովի իշխանությունների՝ գնդակոծությունից հետո տուժել է էներգետիկ օբյեկտ, տարածաշրջանի մեծ մասը մնացել է առանց էլեկտրականության։ Բացի այդ, Ուկրաինայի ջերմաէլեկտրակայաններից մեկը լուրջ վնասներ է կրել, երկու աշխատակից վիրավորվել է։ Թե կոնկրետ որտեղ է գտնվում թիրախավորված ՋԷԿ-ը, չի նշվում։ 

Հարվածների է ենթարկվել նաև Դնեպրոպետրովսկի մարզը, հինգ մարդ վիրավորվել է։ Մարզում, ընդհանուր առմամբ, խոցվել է 29 անօդաչու թռչող սարք։ Իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է գիշերն ուկրաինական 53 ԱԹՍ խոցելու մասին։ Նիժնի Նովգորոդի, Ստավրոպոլի, Վոլգոգրադի և Տամբովի օդանավակայաններում չվերթերի ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։ 

Ըստ Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի՝ ուկրաինական հարվածներից 3 մարդ զոհվել է, 1 մարդ՝ վիրավորվել։ Վնասվել է ֆիզկուլտուրայի և առողջարանական համալիրի շենք։ Ըստ Telegram-ում նահանգապետի գրառման՝ շենքի փլատակներում դեռ կարող են մարդիկ լինել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս