Նիկոլապետությունն իր գործը հեշտացրեց. պարտադիր հայտարարագրումը չեն չեղարկում․ փորձագետ

Փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Կներեք, բայց պարտադիր հայտարարագրման, իբր, չեղարկման շուրջ ձեր ցնծությունը պիտի տրամաբանությամբ կտրեմ. Պարտադիր հայտարարագրումը չեն չեղարկում։

Եթե դու չես ներկայացնում հայտարարագիր, ապա քո փոխարեն հարկայինն ինքն է դա անում պարտադիր կերպով։ Այնուամենայնիվ այդ հայտարարագրի պատասխանատուն լինում ես ԴՈ՛Ւ, այլ ոչ թե հարկայինը։ Այսինքն՝ եթե հարկայինը որոշել հայտարարագիրը ստուգել և որևէ խնդիր գտավ, ապա պատասխանատվությունը քո վրա է բարդելու։

Հասկացա՞ք, թե ինչ կատարվեց։

Եթե մինչ այս փոփոխությունը դու կարող էիր հրաժարվել հայտարարագիր ներկայացնելուց և վատագույն դեպքում միայն 2 անգամ կտուգանվեիր (սկզբում 15, իսկ հետո 50 հազար դրամի) ու վերջ, ապա հիմա ուզես թե՝ ոչ, բայց համարվելու է, որ հայտարարագիրը տվել ես և դրանում եղած տվյալների պատասխանատվությունը քո վզով է։

Նիկոլապետությունն իր գործը հեշտացրեց՝ մեյդանից հանելով թոշակառուներին, միայն մեկ տեղից աշխատավարձ ստացող մարդկանց։ Փոխարենը կկարողանա կենտրոնանալ ցանկացած ընդդիմադրի, քննադատի կամ իրեն հետաքրքրող որևէ այլ անձի վրա։ Եթե այդ անձի մոտ բան չգտնի, ապա կսկսի խնամի-բարեկամներին քրքրել։

Եթե մինչ այս պահը հայտարարագրումը բոլորի խնդիրն էր, ապա առաջարկվող փոփոխություններից հետո եթե իշխանությունները սկսեն առանձին մարդկանց թիրախավորել այս «զենքով», հանրության լայն շերտերին այս խնդիրն այլևս չի հետաքրքրելու»։

Տեսանյութեր

Լրահոս