ԱՀԿ-ն 2,6 անգամ բարձրացրել է 2025 թվականին համաշխարհային առևտրի աճի կանխատեսումը

Առևտրի համաշխարհային կազմակերպության փորձագետները բարձրացրել են 2025 թվականի համաշխարհային առևտրի շրջանառության իրենց կանխատեսումը 0,9 -ից տոկոսից՝ մինչև 2,4 տոկոսի. ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված զեկույցում:

Վերջինի համաձայն՝ համաշխարհային առևտուրը 2025 թվականի առաջին կեսին գերազանցել է սպասումները՝ «արհեստական ​​բանականությանն առնչվող ապրանքների ծախսերի աճի, մաքսատուրքերի բարձրացումից առաջ Հյուսիսային Ամերիկայից ներմուծման կտրուկ աճի և աշխարհի մնացած մասի միջև առևտրի կայուն աճի շնորհիվ»:

Այս ֆոնին «ԱՀԿ տնտեսագետները բարձրացրել են 2025 թվականի առևտրի աճի իրենց կանխատեսումը մինչև 2,4%»:

Օգոստոսին նրանք կանխատեսել էին ընդամենը 0,9 տոկոս աճ:

Նշվում է նաև, որ առևտրի շրջանառության աճը 2025 թվականին պայմանավորված է նաև «բարենպաստ մակրոտնտեսական պայմաններով, քանի որ գնաճի նվազումը, աջակցող հարկաբյուջետային քաղաքականությունը և աշխատուժի մեծ պահանջարկ ունեցող լարված աշխատաշուկան նպաստել են խոշոր տնտեսություններում իրական եկամուտների և ծախսերի աճին»:

Միևնույն ժամանակ, կազմակերպության փորձագետները կանխատեսում են, որ առևտրի աճը 2026 թվականին կդանդաղի, քանի որ սակագների բարձրացման ամբողջական ազդեցությունը կդառնա ակնհայտ։ Ակնկալվում է, որ դա կշարունակվի «ամբողջ տարվա ընթացքում»։

Կանխատեսվում է նաև համաշխարհային ծառայությունների արտահանման դանդաղում։

Տեսանյութեր

Լրահոս