
Զեկույցն ուղարկեցին արխիվ, կապիտուլյացիայի համար իրենց մեղքն էլ ե՞ն արխիվ ուղարկելու. Սերժ Սարգսյան
«Այո՛,Քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկել են արխիվ, բայց արդյո՞ք կարողանալու են արխիվ ուղարկել իրենց մեղքը կապիտուլյացիայի համար: Իհարկե չե՛ն կարողանալու:
Իմ կարծիքով՝ հանձնաժողովականներին ասել են՝ հանգիստ աշխատե՛ք, և գիտակցաբար թույլ են տվել, որ Հանձնաժողովը խախտի օրենքով նախատեսված ժամկետներն ուսումնասիրության համար: Այնուհետև ասել են՝ որ խախտել եք, էլ ինչի՞ եք բերում Ազգային ժողով, ուղարկեք արխիվ»,- այսօր, այսպես կոչված, «Իսակովի հողերի» գործով Հակակոռուպցիոն դատարանում տեղի ունեցած դատական նիստից հետո ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով 44-օրյա պատերազմի արդյունքների վերաբերյալ քննիչ հանձնաժողովի զեկույցը ՔՊ-ի կողմից արխիվ ուղարկելուն:
Նա նաև հավելեց՝ այնտեղ ի՞նչ պիտի գտնեն, բացի իրենց մեղքերից:
«Գլխավոր հրամանատարն ինքն է, բոլոր հրամանատարները եղել են իրենց նշանակածները: Իհարկե, կարող են ասել՝ բանակում այսպես էր կամ այնպես էր, բայց նրանց պիտի ասել՝ ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Պաշտպանության նախարարը երբեք չեն ասել՝ մեր Զինված ուժերը տարածաշրջանում ամենաազդեցիկն են: Բա էդ ո՞նց եղավ, որ տարածաշրջանում ամենաազդեցիկն էին, բա ո՞նց եղավ, որ միջմարտական դիրքի գրավման համար անմարտունակ բանակի 71 զինվորի ու սպայի պարգևատրեց «Մարտական խաչով»: 3 նախագահները միասին վերցրած՝ այդքան «Մարտական խաչ չեն շնորհել»…Այնպես որ, լավ են արել, որ արխիվ են ուղարկել, թող դեռ մնա…»,- ասաց Երրորդ նախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում: