Բա որ Արցախի հարցը լուծված էր, լավ, մենք շահագրգիռ էինք մասնակցել, բա Ադրբեջանի կողմն ինչի՞ էր գալիս, մասնակցում բանակցություններին. Սերժ Սարգսյան

«Ժամանակ չեմ ունեցել դիտելու ասուլիսը, չեմ կարող որևէ կարծիք հայտնել»,- այսօր իր գործով Հակակոռուպցիոն դատարանում տեղի ունենալիք դատական նիստից առաջ ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած այն մտքին, որ, բացի ՔՊ-ից, այս պահին երևում է երկու քաղաքական միավոր, որ կմտնի ԱԺ՝ «Հայաստան» դաշինքը և Սամվել Կարապետյանի կուսակցությունը:

Հարցին, թե ՀՀԿ-ն կմասնակցի՞ առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ 3-րդ նախագահը նշել է. «Ժամանակը ցույց կտա»:

Հաջորդ դիտարկմանն ու հարցին, թե Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Արցախյան հարցը 1991թ.-ից էր լուծված, Ձեր բանակցային փաթեթում Ալմա Աթայի հռչակագիրն ի՞նչ դերակատարություն է ունեցել, Սերժ Սարգսյանը պատասխանեց՝ զրոյական:

«Անգամ ադրբեջանցիները չէին համարձակվում այդպիսի արգումենտ բերել: Բա որ էն ժամանակից ամեն ինչ որոշված էր, բա ինչի՞ է Մինսկի խումբ ստեղծվել, ինչի՞ էին 3 համանախագահները հայտարարում՝ գործընթացն ինչպես է ընթանում: Բա որ Արցախի հարցը լուծված էր, լավ, մենք շահագրգիռ էինք բանակցություններին մասնակցելու, բա Ադրբեջանի կողմն ինչի՞ էր գալիս, մասնակցում բանակցություններին»,- ասաց 3-րդ նախագահը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս