Թուրքիան Եվրոպայում 1-ինն է եկամուտների անհավասարության ցուցանիշով

Թուրքիայի հեղափոխական աշխատանքային արհմիությունների համադաշնությունը (DISK) զեկույց է հրապարակել «Թուրքիայում եկամուտների անհավասարաության և աղքատության» վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Զեկույցն անդրադառնում է գնաճին, աղքատությանը, եկամուտների անհավասարությանը և պարտքին: Ըստ զեկույցի՝ Թուրքիայում տասից երկուսը աղքատ են, իսկ տասից վեցը պարտքերի մեջ են:

Թուրքիայում առնվազն 17.821 քաղաքացի այնքան աղքատ է, որ չի կարողանում բավարարել նույնիսկ ամենահիմնական կարիքները։ Աղքատության մակարդակը 10 տարում (20014-2024) աճել է 12 անգամ հասնելով՝ մինչև 21.2%-ի, իսկ դա նշանակում է, որ յուրաքանչյուր 10 քաղաքացուց 2-ը աղքատ է։

Նվազագույն աշխատավարձը, ծանր հարկերը և եկամտի անարդար բաշխումն օրեցօր մեծացնում են աղքատության ցուցանիշը նույնիսկ աշխատող մարդկանց շրջանում։ 2024-ին Թուրքիայում աշխատող մարդկանց շրջանում աղքատության մակարդակը հասել է 10.7%-ի։

Զեկույցում նաև նշվում է, որ Թուրքիան Եվրոպայում ունի ամենաբարձր ջինի գործակիցը։ ԵՄ երկրների միջին ջինիի գործակիցը 0.344 է, իսկ  Թուրքիայիայն կազմում է  0.461:

Նշենք, որ ջինը տնտեսական և սոցիոլոգիական ցուցանիշ է, որը ցույց է տալիս եկամուտների կամ հարստության բաշխման անհավասարության մակարդակը որոշված հասարակության կամ երկրի ներսում։

Ըստ զեկույցի՝ Թուրքիայի ծանր սոցիալ-տնտեսական ճգնաժամը էլ ավելի է սրել եկամուտների բաշխման անհավասարությունը՝ այն դարձնելով Եվրոպայում ամենաբարձր եկամուտների անհավասարություն ունեցող երկիրը:

Տեսանյութեր

Լրահոս