Բաժիններ՝

Թուրքիայում հերքել են զբոսաշրջիկների` Կոքսակի վիրուսով վարակվելու մասին տեղեկությունները

Թուրքիայի Անթալիա նահանգի Crystal Admiral հյուրանոցում ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ հյուրերից բողոքներ չեն ստացվել՝ Կոկսակի վիրուսով ենթադրյալ վարակման մասին։

Ավելի վաղ Telegram-ի Shot ալիքը հայտնել է, որ հյուրանոցում հանգստացող ռուս ընտանիքը չի կարողացել լքել Թուրքիան, քանի որ նրանց երեխայի մոտ արձակուրդի չորրորդ օրը կոքսակի վիրուս է ախտորոշվել և նա այժմ կարանտինում է։

«Մենք հյուրերից որևէ բողոք չենք ստացել որևէ վիրուսով վարակվելու վերաբերյալ։ Եթե այստեղ վիրուս լիներ, շատ հյուրեր կհիվանդանային։ Ես զարմացած եմ, որ դուք նման պնդումներ եք անում», – «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է հյուրանոցի մենեջերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս