ՆԱՏՕ-ն պահանջում է, որ Հունաստանը մեծացնի Կիևին տրամադրվող օգնությունը

ՆԱՏՕ-ն ճնշում է գործադրում Հունաստանի վրա՝ Ուկրաինային ցուցաբերվող ռազմական աջակցությունը մեծացնելու համար, այդ թվում՝ ֆրանսիական Mirage կործանիչներ տրամադրելու միջոցով, հաղորդում է հունական Kathimerini թերթը։

«Աթենքը կրկին ճնշման տակ է ՆԱՏՕ-ի դաշնակիցների և գործընկերների կողմից՝ Կիևին աջակցելու ջանքերին իր մասնակցությունը մեծացնելու համար»,- նշվում է հոդվածում։

Հրատարակության տվյալներով՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրները պահանջում են, որ Աթենքը միջնորդ երկրներին վաճառի Հունաստանի ռազմաօդային ուժերի 24 Mirage 2000-5 կործանիչներից մի քանիսը՝ հետագայում Ուկրաինային փոխանցելու համար: Հավանական միջնորդների թվում են Միացյալ Նահանգները, Գերմանիան, Չեխիան կամ Էստոնիան: Սակայն, հաշվի առնելով, որ վիճելի կործանիչները ֆրանսիական են, Հունաստանը «բավականին ակտիվորեն քննարկում է այս հնարավորությունը Փարիզի հետ»:

Տեսանյութեր

Լրահոս