Բաժիններ՝

Lufthansa-ն մինչև 2030թ. կկրճատի 4000 աշխատողի՝ ԱԲ տեխնոլոգիաների ներդրման հաշվին

Deutsche Lufthansa-ն պլանավորում է մինչև 2030 թվականը շուրջ 4000 աշխատողի կրճատել այն ծրագրի շրջանակներում, որն ուղղված է գործառնությունների արդյունավետության բարձրացմանը, այդ թվում՝ արհեստական ​​բանականության տեխնոլոգիաների ներդրման հաշվին։

Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ավիաընկերության հաղորդագրությունը։Նշվում է, որ կրճատումները հիմնականում կվերաբերեն Գերմանիայի վարչական ստորաբաժանումների աշխատողներին։

Ընկերությունը գործունեության մասշտաբային վերստուգում է անցկացնում խմբի շրջանակներում, որը միավորում է Lufthansa-ն, SWISS-ը, Austrian Airlines-ը, Brussels Airlines-ը և ITA Airways-ը՝ նրանց ինտեգրումն ամրապնդելու և կրկնվող գործառույթները վերացնելու նպատակով։

Lufthansa-ում ակնկալում են, որ գործառնությունների վերափոխման հետ կապված միանվագ ծախսերը կկազմեն շուրջ 400 միլիոն եվրո։ Դրանց օպտիմալացումն, ըստ ընկերության գնահատումների, թույլ կտա դրա հիմնադրային շահույթը բարձրացնել տարեկան 300 միլիոն եվրոյով։

Deutsche Lufthansa-ի բաժնետոմսերի գնանշումները սեպտեմբերի 29-ի սակարկությունների ընթացքում բարձրացել են 1,9%-ով։ Վերջին երեք ամսվա ընթացքում ընկերության շուկայական կապիտալացումը բարձրացել է մոտավորապես 10%-ով՝ հասնելով 9,3 միլիարդ եվրոյի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930