Բաժիններ՝

Շվեդիայի ԶՈՒ գլխավոր հրամանատարը խոսել է երկրի օդային սահմանը խախտած ռուսական ինքնաթիռները խոցելու հնարավորության մասին

Շվեդիայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Միխայել Քլասոնը չի բացառում, որ իր օդաչուները կարող են խոցել երկրի օդային տարածությունը խախտող ռուսական ինքնաթիռները:

Այս մասին տեղեկացնում է SVT-ն։Նրա խոսքով՝ մարտական ​​կրակ բացելու որոշումն ընդունում է այն օդաչուն, ով բախվում է Շվեդիայի սահմանի սպառնալիքի հետ։

«Իմ գնահատմամբ, մեր օդաչուներն ունեն ինչպես պատրաստվածություն, այնպես էլ փորձ՝ հենց այսպիսի իրավիճակներում գործելու համար», – ասել է Քլասոնը։

Հրամանատարը չի բացառում իրադարձությունների նման զարգացումը, բայց այս պահին դա հավանական չի համարում։ 

«Ես չեմ կարծում, թե Ռուսաստանը ցանկանում է պատերազմի մեջ մտնել ՆԱՏՕ-ի հետ։ Կարծում եմ՝ նրանք ցանկանում են քաղաքականապես պառակտել ՆԱՏՕ-ն և ցույց տալ մեր թույլ կողմերը, օգտագործել դրանք իրենց շահերի համար և վախ տարածել մեր բնակչության շրջանում», – հայտարարել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930