Բաժիններ՝

Շվեդիան ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ Դանիային ԱԹՍ-ների դեմ պայքարի միջոցներ կտրամադրի

Շվեդիայի զինված ուժերը կաջակցեն Դանիային՝ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի ռազմական միջոցներ տրամադրելով։

Շվեդիայի զինված ուժերի մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ նման որոշում է կայացվել  կառավարության կողմից՝ Կոպենհագենում կայանալիք ԵՄ գագաթնաժողովի ընթացքում անվտանգության բարձրացման նպատակով։ Նշվում է, որ Որոշումը կայացվել է «Դանիայում անօդաչու սարքերի հետ կապված վերջերս տեղի ունեցած միջադեպերի հետևանքով, որոնք խաթարել են երթևեկությունը երկրի մի քանի օդանավակայաններում և կարևոր վայրերում»:

Շվեդիայի զինված ուժերը իրենց հարևաններին կտրամադրեն անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգեր (Counter UAS): Հայտարարության մեջ նշվում է, որ տրամադրվող միջոցները «ունակ են հայտնաբերել և չեզոքացնել հնարավոր անօդաչու թռչող սարքերը՝ օգտագործելով սենսորներ և խլացնող  համակարգեր»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դանիայում անցկացվելիք ԵՄ գագաթնաժողովի պատճառով սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 3-ը թագավորության օդային տարածքը փակ կլինի քաղաքացիական անօդաչու թռչող սարքերի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930