Բաղային Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու Եվրաեռյակի գործողություններն անօրինական է համարել

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային անդրադարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմանը, որով վերականգնվել են Իրանի դեմ պատժամիջոցները։Նա չհիմնավորված է անվանել Եվրաեռյակի՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի գործողությունները, որոնց արդյունքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Իրանի դեմ որոշում է կայացրել։

Բաղային ընդգծել է, որ պատժամիջոցները վերականգնելու վերաբերյալ Անվտանգության խորհրդի 15 անդամներից 6-ի կողմ չքվեարկելը խոսում է այն մասին, որ խորհրդի ներսում այս հարցում կա տարակարծություն։

«Անդամների գրեթե կեսը համոզված չէ, որ Եվրաեռյակի կողմից առաջ քաշված տարբերակը հիմնավորված է կամ օրինական։ Եվրաեռյակի կողմից ընթացակարգի չարաշահումը չի կարող փոխել իրավական իրականությունը. 2231 բանաձևի գործողությունը կդադարեցվի 2025 թվականի հոկտեմբերի 18-ին, ինչպես ուղղակիորեն նախատեսված է հենց բանաձևում։

Եվրաեռյակի կամ Միացյալ Նահանգների կողմից կասեցված պատժամիջոցները վերականգնելու ցանկացած փորձ անվավեր է»,-գրել է նա X-ի իր էջում՝ հավելելով, որ այս մասին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հստակորեն հասկացրել է ամբողջ աշխարհի իր գործընկերներին ուղղած նամակներում։

2025 թվականի սեպտեմբերի 27-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշում էր ընդունել վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները։

Դրանք չեղարկվել էին 2015 թվականին, երբ Իրանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան ստորագրել էին համաձայնագիրը, որով Թեհրանը պարտավորվել էր ապահովել իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը։ Իրանը համաձայնվել էր դադարեցնել միջուկային զենքի մշակումը, դադարեցնել ուրանի հարստացումը և թույլատրել Միջազգային ատոմային էներգիայի գործակալության տեսուչներին ստուգումներ իրականացնել։

Միջուկային համաձայնագրի դրույթներից մեկով նախատեսվում էր ՄԱԿ-ի պատժամիջոցների երկարաձգում, եթե Թեհրանը թույլ տա էական խախտումներ։Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախաձեռնել էին Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնումը՝ երկրին մեղադրելով 2015 թվականի համաձայնագիրը խախտելու մեջ։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումից ժամեր առաջ հայտնի էր դարձել, որ Իրանը խորհրդակցությունների համար հետ է կանչել իր դեսպաններին Գերմանիայից, Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930