Բաժիններ՝

ԱՄՆ-ում չորս մարդ է զոհվել մորմոնների եկեղեցում տեղի ունեցած հրաձգությունից հետո

Միչիգանի նահանգում առնվազն չորս է մարդ զոհվել մորմոնների եկեղեցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։

Այս մասին հայտնել է Գրանդ Բլանկ քաղաքի ոստիկանապետ Ուիլյամ Ռեյնին։Ավելի վաղ հաղորդվել էր երկու զոհվածների մասին։

«Մենք ևս երկու մարմին ենք գտել եկեղեցում, այդպիսով զոհերի թիվն այժմ հասել է չորսի», – ասել է նա մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է  ամերիկյան հեռուստաալիքներով։ 

Ռեյնին հավելել է, որ հանցագործը՝ 40-ամյա Թոմաս Ջեյքոբ Սանֆորդը, սպանվել է իրավապահ մարմինների կողմից հրաձգության սկսվելուց ութ րոպե անց։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաձգությունը որակել է որպես նպատակային հարձակում Միացյալ Նահանգներում քրիստոնյաների վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930