Հայաստանն ու ԱՄՆ-ն սկսել են խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում համագործակցության շուրջ բանակցությունները

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև Խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում համագործակցության` «123 համաձայնագրի» բանակցությունների մեկնարկին նվիրված տեսահանդիպմանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ 

Բանակցությունների մեկնարկին բացման խոսքով հանդես են եկել նաև ԱՄՆ Պետքարտուղարի փոխտեղակալ Գոնզալո Սուարեզը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:

Իր խոսքում ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է, որ խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի ապահով և անվտանգ օգտագործումը Հայաստանի առաջնահերթություններից է, և որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ չտարածման միջազգային ռեժիմի սկզբունքներին:

Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև փոխըմբռնման հուշագրերի ստորագրման համատեքստում անցում է կատարվում գործնական քայլերի իրականացմանը:

Տեղեկություն. «123 համաձայնագրի» կնքումը կստեղծի իրավական հիմք՝ խաղաղ նպատակներով միջուկային տեխնոլոգիաների, տվյալների և գիտելիքի փոխանակման համար` հիմնված չտարածման բարձր չափանիշների վրա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930