
Երևանում «Nissan»-ը բախվել է ծառին. վարորդի ամուսինն ու 7-ամյա երեխան տեղափnխվել են hիվանդանnց

Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21:15-ի սահմաններում Գայի պողոտա-Մոլդովական փողոցի խաչմերուկի հատվածում Երևանի բնակիչ 41-ամյա Գ. Աղայանը իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին:
Վթարի հետևանքով ուղևորներից Երևանի բնակիչ 47-ամյա Գ. Հարությունյանը մարմնական վնասվածքներով տղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ 7-ամյա Է. Հ.-ն՝ «Ուիգմոր» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորները ընտանիքի անդամներ են: