
Վիետնամում թայֆունի հետևանքով երկու մարդ մահացել է, կան անհետ կորածներ

Վիետնամում «Բուալոյ» թայֆունի հետևանքով երկու մարդ մահացել է, 17-ը՝ անհետ կորած են համարվում։ Ինչպես հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը, փոթորկի հետևանքով սեպտեմբերի 29-ի առավոտյան ութ մետր բարձրության հասնող ալիքներ են առաջացել։
Կառավարության աղետների կառավարման գործակալության տվյալներով՝ քաղաքացիներից մեկը զոհվել է հեղեղումների պատճառով, իսկ մյուսի վրա ծառ է ընկել։
17 ձկնորս համարվում են անհետ կորած, կորել է կապը ձկնորսական նավի հետ։
«Բուալոյ» թայֆունի հետևանքով վնասվել է 245 տուն, հեղեղվել բրնձի և այլ մշակաբույսերի շուրջ 1400 հեկտար տարածք։
Թայֆունի պատճառով իշխանությունները տարհանել են ավելի քան 28500 մարդու։
Երկրի կենտրոնական շրջանների 4 օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել են հարյուրավոր թռիչքներ։