
Մեծ Բրիտանիան մտադիր է խստացնել միգրանտների համար մշտական բնակության հաստատման պայմանները

Մեծ Բրիտանիան դիտարկելու է երկրում միգրանտների մշտական բնակության հաստատման կանոնների խստացման հարցը՝ ստիպելով դիմողներին ապացուցել, թե որքան կարևոր են նրանք հասարակության համար։
Ինչպես հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը, այս մասին սեպտեմբերի 29-ին հայտարարելու է Բրիտանիայի ներքին գործերի նախարար Շաբանա Մահմուդը։
Շատ միգրանտներ ներկայում կարող են դիմել «անժամկետ մնալու թույլտվության» համար՝ Բրիտանիայում հինգ տարի ապրելուց հետո՝ կարգավիճակ, որը նրանց իրավունք է տալիս մշտական բնակություն հաստատել երկրում։
Նախարարի պաշտոնում Լեյբորիստական կուսակցության համաժողովի ժամանակ իր առաջին ելույթում Մահմուդը հայտնելու է, որ կառավարությունը մտադիր է փոփոխություն մտցնել, որպեսզի դիմորդները նման կարգավիճակ ստանան այն պարագայում, երբ վճարում են սոցիալական ապահովագրության վճարները, ունեն մաքուր քրեական անցյալ և չեն դիմում նպաստների համար։
Կառավարությունը նաև մտադիր է կարգավիճակ տալ այն դեպքում, երբ դիմորդները գերազանց տիրապետում են անգլերենին և ունեն իրենց համայնքներում կամավորական աշխատանքների փորձառություն։