Բաժիններ՝

Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել Գազա քաղաքում գտնվող 120 «ահաբեկչական թիրախների»

Իսրայելական բանակի (ՑԱԽԱԼ) հայտարարության համաձայն՝ անցած օրվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում շուրջ 120 թիրախի, ներառյալ շենքեր, որոնք «օգտագործվում էին ահաբեկչական խմբավորումների, ահաբեկչական կազմակերպության զինյալների և այլ ենթակառուցվածքների կողմից։ Միևնույն ժամանակ զինված ուժերը շարունակում են Գազա քաղաքի վրա հարձակումը»,- հաղորդում է Times of Israel-ը։

ՑԱԽԱԼ-ի տվյալներով՝ Գազա քաղաքում 98-րդ դիվիզիան ոչնչացրել է մի քանի զինյալների և հայտնաբերել մեծ քանակությամբ զենք, այդ թվում՝ նռնականետեր և ռեակտիվ արկեր:

Ստորաբաժանումը նաև անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի դիտորդական կետին և պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժման զինյալների տարանցիկ կետին։

162-րդ և 36-րդ դիվիզիաները նույնպես գործում են Գազա քաղաքում և անցած օրվա ընթացքում սպանել են ևս մի քանի ահաբեկիչ զինյալների և ոչնչացրել ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքները, այդ թվում՝ թունելները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս