Բաժիններ՝

Մեսսիի շնորհավորանքն ինձ համար ամենահուզիչն է եղել․ Դեմբելե

ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն, որը օրեր առաջ նվաճեց «Ոսկե գնդակը», պատմել է, թե ում շնորհավորանքն է իր համար ամենահուզիչը եղել։

«Ու՞մ շնորհավորանքն էր ամենահուզիչը։ Մեսսիինը։ Նա ինձ անձնական հաղորդագրություն ուղարկեց «Ոսկե գնդակը» ստանալուց հետո», – նշել է Դեմբելեն՝ The Touchline-ի հետ զրույցում։

Դեմբելեն և Մեսսին միասին խաղացել են «Բարսելոնայում» 2017-2021 թվականներին։

Արգենտինացին, որը ռեկորդային ութ անգամ նվաճել է «Ոսկե գնդակը», ներկայումս հանդես է գալիս ամերիկյան «Ինտեր Մայամիում»։

Հիշեցնենք, որ Ուսման Դեմբելեն այս տարվա մրցանակաբաշխությունում առաջ անցավ Լամին Յամալից, Վիտինյայից, Մոհամեդ Սալահից և Ռաֆինյայից, որոնք համապատասխանաբար գրավեցին երկրորդից հինգերորդ հորիզոնականները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս