Բաժիններ՝

Լավրովը և Գուտերեշը քննարկել են ՄԱԿ-ի բարեփոխումների և միջազգային հակամարտությունների վերաբերյալ հարցեր

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։Կողմերը քննարկել են ՄԱԿ-ի բարեփոխման արդիական հարցերը գլխավոր քարտուղարի «ՄԱԿ-80» նախաձեռնության համատեքստում։

Լավրովն ընդգծել է կշռադատված բարեփոխումների անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հրատապ միջազգային հարցերի, այդ թվում՝ Ուկրաինայի և իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտու իրավիճակի վերաբերյալ առարկայական քննարկմանը։

Նախարարն ընդգծել է ՄԱԿ-ի քարտուղարության ղեկավարության և բոլոր աշխատակիցների կողմից անաչառ և արդար գործելու կարևորությունը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 100-րդ հոդվածի։

Ռուսաստանը և ՄԱԿ-ն արտահայտել են համագործակցությունն ամրապնդելու իրենց վճռականությունը։ 

«Ռուսական կողմը շեշտել է իր հավատարմությունը համաշխարհային գործերում համաշխարհային կազմակերպության կենտրոնական համակարգող դերին և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին՝ իրենց ամբողջականությամբ և անբաժանելի փոխկապակցվածությամբ», – նշվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս