Հայաստանն ու Օմանը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Օմանի միջև քաղաքական երկխոսության դինամիկ զարգացման կապակցությամբ և քննարկել կոնկրետ ուղղություններով համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունները: 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել  Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում ՀՀ-ն մեծապես կարևորում է հաղորդակցությունների ցանցի ընդլայնման ուղղությամբ ակտիվ փոխգործակցությունը, այդ թվում՝ TRIPP-ի կյանքի կոչման միջոցով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930