
Մերձավանի կրակnցների գործով տուժածը հարցաքննվել է

Մերձավանի կրակոցներից վիրավորված Արծրուն Գալստյանը, որ ծանր վիճակում հիվանդանոցում է, գիտակցության է եկել և ցուցմունք տվել։
«Վիրավորում ստացած անձը գիտակցության է եկել, քննիչը հարցաքննել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,-լրատվամիջոցներին հայտնել են քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին, ժ․23.50 սահմաններում կրակոցներ են հնչել Մերձավանում, սպանվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և ընկերը՝ ոստիկանության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, իսկ մեկ վիրավոր տեղափոխվել էր հիվանդանոց։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։