Մարդիկ, որոնք չեն գտնվել պայթյունի կենտրոնում, և ում տեսել են տեղանքում նաև պայթյունից հետո, անհետացել են. Տաթևիկ Սողոյան

Տաթևիկ Սողոյանը գրում է. «Մինչև վերջերս աղոտ պատկերացում ունեի երկու տարի առաջ Ստեփանակերտի բենզինի պահեստում ողբերգական պայթյունի հետևանքով անհետ կորած անձանց խնդրի մասին:

Սակայն, ամիսներ առաջ անհայտ կորած անձանց հարազատներից մեկի հետ զրույցում պարզ դարձավ, որ արցախցիներից շատերը անհետացել են տարակուսելի հանգամանքներում. մարդիկ, որոնք չեն գտնվել պայթյունի կենտրոնում, և ում տեսել են տեղանքում նաև պայթյունից հետո, անհետացել են:

Ընդ որում, ըստ տարբեր խոսակցությունների, տեղում տարհանում իրականացրել են նաև ադրբեջանցիները` սեփական մեքենաներով:
Միևնույն ժամանակ ՀՀ-ում այս անձանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ որևէ վարույթ չի նախաձեռնվել, իսկ նրանց հարազատները գտնվում են իրավունքների պաշտպանության բացարձակ իզոլացման մեջ:

Գնահատականները թողնում եմ ձեզ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930